Մահացել է հայ կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը
91 տարեկանում մահացել է խորհրդային հայ կինոռեժիսոր, դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Ստեփան Պուչինյանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են ՌԴ կինեմատոգրաֆիստների միությունից։
Ստեփան Պուչինյանը ծնվել է 1927 թվականին Բաթումում։ 1950 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի տնտեսագիտական ֆակուլտետը, այնուհետև 1966 թվականին՝ ռեժիսուրայի ֆակուլտետը՝ Յակով Սեգելի արվեստանոցը։ 1950-1964 թվականներին եղել է Մ․ Գորկու անվան կինոստուդիայի տնօրենը, իսկ 1964 թվականից նույն կինոստուդիայի ռեժիսորը։
Ստեփան Պուչինյանի ֆիլմերից են՝ «Պատմություն չեկիստի մասին», «Հարձակում», «Ամենագեղեցիկ ձին», «Ամուսնության օրը պետք է ճշտվի», «Մադամ Վոնգի գաղտնիքները», «Հսկաներն օվկիանոսում», «Ոսկե ձկնիկը N քաղաքում»։ Ռեժիսորը չհասցրեց ավարտել «Տարվա երեք եղանակ» ֆիլմը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան