Կառավարության արտահերթ նիստի օրակարգը
Հայաստանի կառավարության վաղվա արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, «Հանրաքվեի մասին», ինչպես նաև «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծերը։
Մասնավորպես՝ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։
Օրակարգի հարցերից է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ ՀՀ կառավարության նախաձեռնության մասին որոշման նախագիծը։ Առաջարկվելու է Ազգային ժողովի նախագահին 2018 թ. հոկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ։