Եթե մեզ համար սկզբունքային կետերը ընդունվեն, մենք կողմ կքվեարկենք ԸՕ օրինագծին. Վահե Էնֆիաջյան
«Եթե մեզ համար սկզբունքային կետերը ընդունվեն, բնականաբար «Ծառուկյան» խմբակցությունը միասնական ձևով կողմ կքվեարկի ԸՕ օրինագծին»,- փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ ԸՕ նախագծի շուրջ քննարկումներից հետո լրագրողներին ասաց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Մենք մեր առաջարկությունները կներկայացնենք։ Մեր գործընկերների հետ փոխադարձ հարգանքի մթնոլորտում ենք գործունեություն ծավալում։ Մեր կողմից ներկայացված առաջարկություններն իրենց մեջ ունեն խորը տրամաբանություն և համոզմունք, որ դրանք կընկալվեն մեր գործընկերների կողմից։ Գործընթացը նոր է սկսվել և երբ կհասնի իր ավարտին, կհասկանանք՝ ինչ է հնարավոր, ինչն անհնար»,- ասաց նա։
Վահե Էնֆիաջյանը շեշտեց՝ այս փուլում իրենք տրամադրված են միասին աշխատելու՝ ունենալու տարբեր քաղաքական ույժերի կարծիքները։
«Մենք պետք է հաշվի առնենք, որ ՀՀ քաղաքացին ևս պետք է ընդունի այս ԸՕ-ն՝ որպես հիմնական փաստաթուղթ։ Ամեն դեպքում, նպատակահարմար չէ հին ԸՕ-ով ընտրությունների գնալը»,- նշեց պատգամավորը։
Խորհրդարանականը նաև տեղեկացրեց՝ այս պահի դրությամբ իրենք նախնական տեղեկություն ունեն, որ Վենետիկի հանձնաժողովը հենվելու է այն բանի վրա, թե ՀՀ ներքաղաքական դաշտում ինչ մոտեցում կա նշված օրենսդրական նախաձեռնության առնչությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ. Արարատ Միրզոյան
- Իշխանության շտապողականությունը մտահոգում է. Վահրամ Բաղդասարյան
- Իշխանությունը հապճեպությամբ բերում է ԸՕ նախագիծը, որպեսզի այն չանցնի և դառնա քարոզչության հերթական առարկա. Սարգսյան
- Արարատ Միրզոյանը կհանդիպի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ