Իշխանության շտապողականությունը մտահոգում է. Վահրամ Բաղդասարյան
Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հանդիպմանը ՀՀԿ ներկայացուցիչները բարձրացրել են ԸՕ-ի հետ կապված խոստումները՝ կապված ցուցակների բեռնաթափման, կրկնաքվեարկությունների հետ։ Ըստ նրա՝ իշխանությունը չի հրաժարվում կատարել այդ խոստումները։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հավելելով, որ քննարկումները շարունակվելու են։
Հարցին՝ անձամբ իրեն ի՞նչն է մտահոգում Կառավարության մշակած ԸՕ նախագծում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց՝ շտապողականությունը։
«Մեկ ժամ ու կես առաջ ենք ստացել վերջնական տարբերակը, այդ իսկ պատճառով որևէ մեկը չէր հասցրել ծանոթանալ։ Իրենք սա ընդունեցին, պայմանավորվեցինք, որ 24 ժամյա ռեժիմը վերանայվի, որ առաջինից երկրորդ ընթերցում կարողանանք նորմալ քննարկում կազմակերպել»։
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն մի քանի պատգամավորներ շատ լուրջ և բովանդակային քննարկում էին վարում. Միրզոյան
- Իշխանությունը հապճեպությամբ բերում է ԸՕ նախագիծը, որպեսզի այն չանցնի և դառնա քարոզչության հերթական առարկա. Սարգսյան
- Արարատ Միրզոյանը կհանդիպի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան