Նախկին համանախագահ. Բոլտոնը Երևանում ու Բաքվում կքննարկի ղարաբաղյան հարցը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ (1999-2001թ.-ներ), Կենտուկիի համալսարանի դիվանագիտության ու կոնֆլիկտների լուծման հարցերով պրոֆեսոր, դեսպան Քերի Կավանոն վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը կքննարկվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի՝ Երևան ու Բաքու կատարելիք այցերի ժամանակ՝ հատկապես հաշվի առնելով սեպտեմբերին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Այս մասին Քերի Կավանոն ասել է vzglyad-ին տված հարցազրույցում։
«Սա դրական գործոն է, որը կարող է նվազեցնել հակամարտության գոտում լարվածության թուլացմանը։ Մինսկի խմբի 3 համանախագահների միջև համագործակցությունը շարունակում է մնալ բարձր, նրանք շարունակում են հանդիպումները Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ու այցելում են տարածաշրջան։ Ղարաբաղյան հակամարտության լուծման համար պետք է շատ բան անել, սակայն սա դժվար է անել մոտ ապագայում, մասնավորապես, հաշվի առնելով Հայաստանում չկարգավորված քաղաքական իրավիճակը։ Այս պատճառներով, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, անշուշտ, կքննարկվի, սակայն դժվար թե դառնա օրակարգի կարևոր կետ»,-ասել է Կավանոն։
Նշենք, որ Ջոն Բոլտոնի այցը Ռուսաստան ու Հարավային Կովկաս կմեկնարկի հոկտեմբերի 20-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին