ՀԱՊԿ երկրներից ավելի քան 1000 զինծառայող կմասնակցի «Անխախտ եղբայրություն» վարժանքներին
Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) անդամ երկրների զինված ուժերի ավելի քան 1000 զինծառայող մասնակցելու է Եկատիրինբուրգի մոտ անցկացվելիք «Անխախտ եղբայրություն-2018» Կոլեկտիվ խաղաղապահ ուժերի համատեղ զորավարժություններին։
Ռիա նովոստիի հաղորդամբ, այս մասին հայտնել են ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանից։
Վարժանքները կանցկացվեն ՀԱՊԿ-ի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում:
Զորավարժություններին մասնակցելու է 1115 զինծառայող, 300 միավոր տեխնիկա, այդ թվում 25 ավիացիոն։
«Անխախտ եղբայրություն-2018»-ն անցկացվելու է հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը։
ՀԱՊԿ անդամ երկրներն են՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան և Տաջիկստան։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան