Ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանում լավ լինի. Հունան Պողոսյան
«Ես նոր Հայաստանի կողմնակից եմ և այդ բոլոր կետերը դեռևս արծարծվել են իմ ՝ փոխոստիկանապետի պաշտոնից հրաժարվելու տեքստում»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանը, որը կառավարության որոշմամբ այսօր Սյունիքի մարզպետ կնշանակվի։
Լրագրողների հարցին, թե մեկնաբանություններ կան, որ նա նախկին իշխանության համար է ծառայել, Պողոսյանը պատասխանեց. «Ստրկամիտ մարդիկ են երևի, այդպես են մտածում, ես ծառայելով օրենքին եմ ծառայել ժողովրդին»:
Իսկ թե այս իշխանության հետ աշխատանքը ինչպե՞ս է պատկերացնում, նա նշեց. «Նորմալ, շատ հասարակ: Ես նոր Հայաստանի կողմնակից եմ և ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանում լավ լինի»։
Նշենք, որ մայիսի 12-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Հունան Պողոսյանն ազատվել էր ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալի պաշտոնից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան