Ճապոնիայի ևս մեկ քաղաքում զբոսաշրջիկները տուրիստական հարկ կվճարեն
Զբոսաշրջիկները, որոնք այցելում են ճապոնական Կիոտո քաղաք, հյուրանոցներում ու հոսթելներում իջևանելոu համար ստիպված կլինեն հատուկ հարկ վճարել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով NHK World-ին:
Կիոտոյի հյուրանոցներում և հոսթելներում ապրող յուրաքանչյուր ոք ստիպված է վճարել օրական 1,8 դոլարից մինչև 9 դոլար: Վճարման չափը կախված է նրանից, թե քանի աստղանի է հյուրանոցը:
Ըստ աղբյուրի՝ դպրոցականները, ուսանողները և նրանց ուղեկցող անձինք այդ հարկը չեն վճարելու:
Այսպիսով, Կիոտոյի իշխանությունները մտադիր են քաղաքային բյուջեն համալրել տարեկան 45 մլն դոլարով: Գումարը կուղղվի տարբեր նախագծերին և ենթակառուցվածքների բարելավմանը:
Ըստ աղբյուրի՝ Տոկիոյում և Օսակայում ճանապարհրոդներն արդեն վճարում են զբոսաշրջային հարկ, եթե նրանց համարի արժեքը գերազանցում է օրական 90 դոլարը: