Ունենալու ենք հիանալի հյուրեր. «Ռեանիմանիայի» տնօրեն
Այս տարի լրանում է «Ռեանիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային կինոփառատոնի 10-ամյակը, միևնույն ժամանակ Հայկական անիմացիայի 80-ամյակը։
«Երկու հոբելյանները միացնելով՝ ունենում ենք տոնական միջոցառումների առիթ։ Ունենալու ենք հիանալի հյուրեր, երևի շատերը, հատկապես մասնագետները, երազում էին նրանց տեսնել Երևանում, մեկ հարթակում՝ իրար հետ շփվելու, աշխատելու համար»,-ֆեյսբուքյան տեսաուղերձում ասում է «Ռեանիմանիա» փառատոնի հիմնադիր տնօրեն, անիմացիոն ռեժիսոր, կինոռեժիսոր, նկարիչ և ծաղրանկարիչ Վրեժ Քասունին է:
«ՌեԱնիմանիա»-ի 10-րդ փառատոնը տեղի կունենա հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը։ Փառատոնն այս տարի ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» և «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։
Հարակից հրապարակումներ`
- «Ռեանիմանիան» ստացել է ավելի քան 2000 հայտ աշխարհի մոտ 100 երկրներից
- Աննեսին և «ՌեԱնիմանիան» Հայաստանում իրականացնելու են Animation du Monde ծրագիրը
- «ՌեԱնիմանիա» փառատոնի կատուն՝ երգիծական, բայց խորը իմաստով
- «ՌեԱնիմանիա»-ն ստացել է ավելի քան 2200 հայտ
- «ՌեԱնիմանիա»-ի հաղթողներն են
- «ՌեԱնիմանիա»-ի շրջանակում կայացավ Նաիրա Մուրադյանի «Տարոնի օրոր»-ի պրեմիերան
- Հանրային դրամահավաք՝ «ՌեԱնիմանիան» անկախ պահելու համար