Սիրիայում ահաբեկիչները գերի են վերցրել շուրջ 700 մարդու
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 13-ին հարձակվել են սիրիական Էլ-Բահրա շրջանում գտնվող փախստականների ճամբարի վրա և բնակիչներին գերի վերցրել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն։
«Օգտվելով անպատժելիությունից՝ ԻՊ գրոհայինները հոկտեմբերի 13-ին հարձակվել են փախստականների ճամբարի վրա, գերի են վերցրել և Հաջին տեղափոխել 130 ընտանիքի՝ ընդհանուր շուրջ 700 մարդու»,- ասել է նա։
Վ.Սավչենկոն հավելել է, որ առևանգված խաղաղ բնակիչները իրականում պատանդ են վերցվել և կարող են օգտագործվել ահաբեկիչների կողմից որպես «կենդանի վահան» «Սիրիական ժողովրդավարական ուժերի» հնարավոր հարձակման ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրիան և Հորդանանը բացել են սահմանը տրանսպորտային հաղորդակցության համար
- Սիրիայում գնդակոծությունների հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել
- ՄԱԿ. Սիրիայում մինչև 2020 թ բնակիչները օգնության կարիք կունենան
- Իրանը օդային հարվածներ է հասցրել Սիրիային
- Սիրիայում ահաբեկիչները մնացել են առանց ջրի
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում