Հայաստանում ավելացել է մսի և մսամթերքի արտադրությունը
ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 2.1%-ով՝ կազմելով 27 հազար 979.1 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 27 հազար 412.5 տոննա միս:
Ըստ վիճակագրության, այս տարվա ութ ամիսներին մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 15.3%-ով և կազմել 7 հազար 408.2 տոննա:
Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 67.3%-ով աճել են նաև մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 758.5 տոննա:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը որոշել է օրհներգի տեղերը փոխել իր ճաշակով, ու արդեն օրենքը խախտել են. Մանուկյան