Հայաստանում ցմահ դատապարտյալը պայմանական ազատ է արձակվել
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ քիչ առաջ կայացված որոշմամբ, ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
Կարեն Օգանեսյանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1996-ին, ԱՄՆ-ում երկու անձի սպանության համար: 1996-2009 թթ. նա գտնվել է ԱՄՆ պատժիչ քրեակատարողական հիմնարկում, այնուհետև որպես ՀՀ քաղաքացի տեղափոխվել է Հայաստան։
Հայաստանյան օրենսդրության համաձայն, 20 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալը կարող է պայմանական ազատ արձակվել: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու վերաբերյալ դրական եզրակացություն էր տվել։
Միհրան Պողոսյանը iravaban.net-ին ասել է, որ Հայաստանում ցմահ դատապարտյալները պայմանական վաղաժամկետ ազատ չեն արձակվել, չհաշված երկու բացառիկ դեպք, երբ հիվանդության հիմքով են ազատ արձակվել։