«168 Ժամ». Իշխանությունները «թո՞զ են փչում» Վենետիկի հանձնաժողովի աչքերին
«168 Ժամ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։
Հետաքրքրականն այն է, որ այդ նախագիծն անգամ ուղարկված չէ կարծիք ստանալու նպատակով, այնպես որ, Վենետիկի հանձնաժողովը որևէ կարծիք չի հայտնելու, պարզապես գործող իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում են գոնե ձևական գործընթաց ապահովել՝ Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության ցուցադրական պատրանք ստեղծելու նպատակով։
Ակնհայտ է, սակայն, որ այս ժամանակահատվածում այդ համագործակցությունը, բացի Արարատ Միրզոյանի այցից ու մնացած այլ արարողակարգային ձևականություններից, որևէ այլ ընթացք չի ստանալու, որովհետև Վենետիկի հանձնաժողովը կարծիք չի հայտնելու, քանի որ, ինչպես արդեն նշվեց, հանձնաժողովը դեռևս չունի նախագիծը։ Իսկ իշխանությունները շտապում են. այնքան են շտապում, որ միակ բանը, որ կարողանում են անել, դա փոխվարչապետի մակարդակով Վենետիկի հանձնաժողովի աչքերին «թոզ փչելն» է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում