ԱԱԾ տնօրեն. Տարոն Մարգարյանի նկատմամբ ևս մեկ քրեական գործ է հարուցված
«Երևան հիմնադրամի» տնօրենը պարտավորություն է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Այդ գումարից, եթե չեմ սխալվում, 1 մլրդ դրամն արդեն իսկ վերականգնվել է պետական բյուջե, իսկ 810 մլն դրամն էլ պետք է վճարվի առաջիկա օրերին»,-ասաց Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենը հիշեցրեց, այդ գործով հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Վերջինը ընդունել է, որ հիմնադրամում եղել են որոշակի բացթողումներ, չարաշահումներ։
«Բացի այդ, Տարոն Մարգարյանի նկատմամբ հարուցված կա ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։ Ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է, եթե կհիմնավորվի, որ այն ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, որ ընթացք կտրվի»,-ասաց ԱԱԾ տնօրենը։
«Երևան հիմնադրամին» գումարներ փոխանցած ևս երկու հիմնադրամի հետ կապված քննություն է իրականացվում։ Նա նշեց, որ եթե գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից։
«Ես հայտարարել եմ, որ ես հակված չեմ մարդկանց տանենք, լցնենք բերդերը, ներողություն այդ արտահայտության համար։ Եթե մարդը թույլ է տվել ֆինանսական չարաշահում, պատրաստ է այն վերականգնի, ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ է այդ գումարները վերականգնվեն պետբյուջե»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մեր հաջորդ հրապարակած տեսանյութերից մեկը կլինի դրա մասին. Արթուր Վանեցյանը՝ «Երևան» հիմնադրամի մասին
- «Երևան» հիմնադրամից տոնական զարդարանք համարվող մեկ հրեշտակի համար վճարել են 448 հազար դրամ
- Քաղաքապետարանի պաշտոնյաները պարտադրել են խոշոր գումարներ փոխանցել «Երևան» հիմնադրամին. ԱԱԾ
- «Երևան» հիմնադրամը մի օղակ է, որ կոչվում է «լվացքատուն». Զարուհի Փոստանջյան