«Հրապարակ». Անընդունելի է փոխել ԸO և 1 ամիս հետո գնալ ընտրությունների. Վենետիկի կարծիքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպան և հատկապես Վենետիկի հանձնաժողովը դեմ են դեկտեմբերին ընտրություններ անցկացնելուն։
«Անընդունելի է փոխել Ընտրական օրենսգիրքը և դրանից 1 ամիս հետո գնալ ընտրությունների․ սա է Վենետիկի կարծիքը»,- ասացին մեզ։
Ինչ վերաբերում է Ստրասբուրգ մեկնած Լենա Նազարյանին, ապա նա հանդիպել է ԵԽԽՎ նախագահի, աշխատակազմի ղեկավարի հետ, փոխանցել իշխանությունների տեսակետը։
«Նա չունի Վենետիկի հանձնաժողովի հետ բանակցելու լիազորություններ, և այդքան էլ հեշտ չէ վերջիններիս ինչ-որ բան համոզել, իրենց որդեգրած սկզբունքներից հետ կանգնեցնել»,- ասաց մեր աղբյուրը։
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն, սակայն, ասել էր՝ կարող է և արագ ռեժիմ կիրառվել։ «Արագ, բայց ո՛չ 10 օր կամ 1 ամիս»։ Հայտարարությա՞մբ հանդես կգան։ «Ոչ, իրենք գտնում են ասելիքը տեղ հասցնելու ձևը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան