Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան հանդիպում կլինի. Ջորջ Քենթ
ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը վստահ է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կկայանա:
«Որպես դիվանագետներ՝ մենք մշտապես աջակցում ենք մեր առաջնորդների հանդիպումներին։ Վստահ եմ, որ հանդիպում կլինի, սակայն չեմ արող ասել՝ երբ և որտեղ կլինի։ Կարծում եմ, որ այդ հարցը վարչապետ Փաշինյանի և դեսպան Բոլթոնի քննարկումներում կարծարծվի»,-այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ջորջ Քենթը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ վարչակազմում կազմակերպվում է Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ հանդիպում։
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 20-ին կժամանի տարածաշրջան: Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է նա՝ նշելով, որ այցի շրջանակներում կլինի նաև Հայաստանում։
«Հոկտեմբերի 20-ին ես կմեկնեմ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան և Վրաստան` հանդիպելու իմ գործընկերների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ` ամերիկյան շահերը անվտանգության մի շարք հարցերում առաջ մղելու համար»,- գրել է Բոլթոնը:
Հարակից հրապարակումներ`
- Բոլթոնի այցով կարող ենք ուղիղ կապ հաստատել Սպիտակ տան հետ. Սուրեն Սարգսյան
- ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կժամանի Հայաստան