Սյունեցիները դժգոհ են նոր մարզպետի նշանակումից
Սյունիքի մարզում բնակիչները փակվել են միջպետական ճանապարհը։ Նրանք բողոքում են ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու որոշման դեմ։
Նրանք նշում են, որ մարզպետը պետք է լինի սյունեցի, պահանջում են, որպեսզի կառավարության այսօրվա որոշումը վերանայվի։
Հիշեցնենք, որ այսօր կառավարության որոշմամբ Հունան Պողոսյանը նշանակվել է Սյունիզի մարզպետ։
Նախքան կառավարության որոշման ընդունումն արդեն մեծ դժգոհություն էր առաջացել սոցցանցերի օգտատերերի մոտ այդ նշանակման կապակցությամբ։ Նրանց մեծ մասը կասկածներ էին հայտնում նշանակման վերաբերյալ։
Շատ օգտատերեր նկատում էին, որ Փաշինյանն ապացուցում է՝ նախորդ իշխանությունների կադրերն անփոխարինելի են, որպես օրինակ նշելով նաև Երվանդ Խունդկարյանին, Կամո Արեյանին։
«Ինչին դեմ էինք-դեմներս եկավ...»,-նկատել է մեկ այլ օգտատեր։
Հարակից հրապարակումներ`
- Հունան Պողոսյանը նշանակվեց
- Ամեն ինչ անելու եմ, որ նոր Հայաստանում լավ լինի. Հունան Պողոսյան
- Հունան Պողոսյանի հնարավոր նշանակումը դժգոհությունների առիթ է տվել
- ՀՀ նախկին փոխոստիկանապետը կնշանակվի Սյունիքի մարզպետ