Վերջին 25 տարում առաջին անգամ հանգստյան օրերին Նյու-Յորքում կրակոցներ չեն հնչել
Նյու-Յորքում անցած հանգստյան օրերին վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ որևէ կրակոց չի հնչել։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին New York Post-ին հայտնել են ամերիկյան քաղաքի ոստիկանությունից։
Նշվում է, որ վերջին անգամ նման իրավիճակ արձանագրվել էր 1993 թվականին։ Քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն բարձր է գնահատել Նյու-Յորքի ոստիկանների կատարած աշխատանքը։
«Վերջին հանգստյան օրերին՝ շաբաթ, կիրակի, նաև ուրբաթ, Նյու-Յորքում կրակոցի որևէ դեպք չի եղել։ Մի՞թե հիանալի չէ»,- նշել է Բլազիոն։
Բայց և այնպես, արդեն երկուշաբթի քաղաքում կրկին կրակոցներ են հնչել. Բրոնքս թաղամասում տղամարդը վիրավորվել է կրակոցից և հոսպիտալացվել։