Նշանակվեցին նախարարներ
«Որոշում եմ կայացրել Տիգրան Խաչատրյանին տնտեսական զարգացման և ներդրումների նախարար և Գեղամ Գևորգյանին գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին»,-այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մեկնարկած կառավարության նիստում։
Նկատենք, որ նախարարներ նշանակելու վերաբերյալ հրամանագրերն արդեն ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այդ մասին հուշեց վարչապետին։
«Հա, ես ուղղակի տեղյակ չէի, որ հրամանագիրը ստորագրվել է նախագահի կողմից, այնպես որ պարոն Խաչատրյանին ու պարոն Գևորգյանին շնորհավորում եմ դե յուրե ու արդեն վերջնականապես նախարար նշանակվելու կապակցությամբ»,-ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց՝ այսօր կարևոր օր է, Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է մի նոր պատմական շրջափուլ։
«Դրա հիմնական իմաստը կարող ենք ձևակերպել հետևյալ կերպ՝ այս շրջափուլի արդյունքներով մենք պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ Բայց այդ մասին ես ավելի կոնկրետ հայտարարությամբ հանդես կգամ այսօր երեկոյան»,-արտահերթ նիստում հայտարարեց կառավարության ղեկավարը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան