ԱԱԾ տնօրեն. Գաղտնալսման պատվիրատուն մեկն է
ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի հեռախոսային հայտնի խոսակցության գաղտնալսման պատվիրատուն մեկն է։ Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Պատվիրատուի մասնակցությունը փաստաթղթավորելը, հիմնավորելը շատ բարդ է, շատ-շատ բարդ, որը ցավոք սրտի այս փուլում չի լինում։ Դրանք օպերատիվ տվյալներ են։ Այդ քրեական գործի շրջանակում Ազգային անվտանգության ծառայությունը որևէ գործողություն չի անում»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, Ազգային անվտանգության ողջ համակարգը «ծանր ու շատ ցավոտ է» տանում իրենց տնօրենին գաղտնալսելու փաստը։
«Այն ԱԱԾ-ի հետ կապ չունի։ Ես ասեմ մեխանիզմը, ռոումինգում գտնվելու ժամանակ այդ պրոտոկոլները գաղտնի բացվում են, ինտերնետով են գնում, և միջին մասնագետը կարող է այդ գաղտնալսումն իրականացնել։ Հիմնական շարժառիթը եղել է այն, որ Վանեցյանը պետք է հրաժարական ներկայացնի, թուլացնեին մեր ծառայությունը»,-ասաց ծառայության տնօրենը։
Նա նշեց, ավել բաներ չի ցանկանում ասել, բայց հիմնական նպատակը եղել է իր հրաժարականը։
«ԶԼՄ-ներում իմ մասին հրապարակումները, որոնց մեծ մասը սուտ են ու հերյուրանք, խոսում են այն մասին, որ ցանկանում են իմ ու ազգային անվտանգության ծառայության վարկանիշը նվազեցնեն»,-կարծիք հայտնեց նա։
Վանեցյանը նաև նշեց, որ վերջին շրջանում հատուկ ֆեյքեր, խմբեր կան, որոնք աշխատավարձ են ստանում Վանեցյանին ու ԱԱԾ-ին վարկաբեկելու համար։ Լրագրողների՝ անուններ հրապարակելու մասին պնդմանն ի պատասխան, Վանեցյանն ասաց, անուններ չի հրապարակելու, դատարան չի դիմելու։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Գաղտնալսման գործի շրջանակներում խուզարկված հասցեներից մեկը եղել է ԱԱԾ-ականի բնակարան
- Հետքի վրա ենք. ՔԿ նախագահը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսման գործի մասին
- Սերգեյ Բագրատյանն առաջարկում է քննիչ հանձնաժողովի քննարկման առարկա դարձնել Օսկանյանի և Զուրաբյանի գաղտնալսումը
- «Ժողովուրդ». Նոր բացահայտումներ են սպասվում գաղտնալսման ու հրապարակման վերաբերյալ
- Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ գաղտնալսում են նաև իր հեռախոսը
- Նշանակում է՝ որևէ քաղաքացի երաշխավորված չէ գաղտնալսումից. Գևորգ Կոստանյան
- Քոչարյանի փաստաբանը չի բացառում, որ գաղտնալսումն արվել է ԱԱԾ-ում
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը պաշտոնապես տեղեկացնում է, որ չի իրականացրել և չի իրականացնում գաղտնալսում
- ԱԱԾ պետ. Մանրակրկիտ քննությունը կպարզի, թե ով է կատարել գաղտնալսումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան