Ասանժին ստիպել են կատու խնամել
Լոնդնոնում Էկվադորի դեսպանատունը պահանջել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին խնամել իր կատվին, այլապես կենդանուն կառգրավեն և կտանեն ապաստարան։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով բնակության կարգապահական կանոններին, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 13-ից։
9 էջանոց փաստաթուղթը նկարագրում է վարքի կանոնները, որոնց Ասանժը պետք է հետևի դեսպանատան տարածքում, որտեղ նա ապրում է վերջին վեց տարին։ Բացի կատվին խնամելուց, Ասանժը պետք է լոգարանը մաքուր պահի, չխառնվի այլ պետությունների ներքին գործերին և չշոշափի թեմաները, որոնք կարող են վնասել Էկվադորի դիվանագիտական շահերին:
Բացի այդ, դեսպանատունը սահմանափակել է այցելությունները։ Ասանժին այցելողները պետք է երեք օր առաջ գրավոր հարցում ուղարկեն։ Դեսպանատան կողմից ցանկացած հարցում կարող է մերժվել առանց բացատրության։ Բացառություն են կազմում բժիշկները, եթե Ասանժին անհրաժեշտ լինի բժշկական օգնություն։
Եթե Ասանժը չհետևի այդ պահանջներին, նրան կզրկեն ապաստանից և կհանձնեն Բրիտանիայի իշխանություններին։ Ընդհակառակը, եթե նա հետևի կանոններին, հնարավոր է թույլ տան օգտվել ինտերնետից, որն անջատել էին այս տարվա մարտին այն հրապարակումների պատճառով, որոնք վերաբերում էին այլ երկրների քաղաքականությանը:
2018 թվականին դեսպանատունը ցանկացել է վտարել Ասանժին նրա սովորությունների և հիգիենիայի տարրական կանոնները չպահպանելու պատճառով։ Դեսպանատան աշխատակիցները բողոքել էին, որ նա չի լողանում, չի փոխում հագուստը, ուտում է ձեռքերով և մատները մաքրում տաբատով։
2012-ի ամռանը Ասանժը ապաստան էր խնդրել Էկվադորի ԱԳՆ-ից, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնումից, որտեղ նա մեղադրվում էր սեռական բնույթի հանցագործությունների մեջ, կամ ԱՄՆ, որտեղ նա կարող էր բանտարկվել լրտեսության համար:
Հարակից հրապարակումներ`
- Էկվադորի նախագահն ասել է, թե երբ Ասանժը կլքի դեսպանատան շենքը
- Էկվադորի նախագահը հայտարարել է, որ Ասանժը պետք է լքի դեսպանատունը
- Ասանժը Էկվադորի քաղաքացիություն է ստացել
- Ասանժը Կատալոնիայում ստեղծված իրավիճակն անվանել է «առաջին համացանցային պատերազմ աշխարհում»
- Ասանժը հայտարարել է, որ չի մոռանա և չի ների դեսպանատանն անցկացրած յոթ տարիները
- ԶԼՄ-ներ. Ասանժը հայտնել է պայմանները, որոնց դեպքում կբացահայտի ԿՀՎ հաքերային գաղտնիքները
- Ասանժը դիմում է ԱՄՆ գլխավոր դատախազությանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին