Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ. Արարատ Միրզոյան
ԱԺ-ում քիչ առաջ ավարտվել է «Ծառուկյան» խմբակցության անդամների և ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումը:
«Մենք քննարկեցինք նախագիծը և ունենք որոշակի փոխզիջումային տարբերակ, դա հետևյալն է. չորրորդ քաղաքական ուժը լինի ԱԺ-ում, եթե այդ ուժը հավաքել է առնվազն 2 տոկոս քվե: Սա պետք է քննարկենք նաև մյուս քաղաքական ուժերի, մյուս խմբակցությունների հետ ևս: ՀՀԿ-ի հետ երկու տոկոսի հարցը չենք քննարկել, մի քանի այլ հարցեր ևս նորից կքննարկենք ՀՀԿ-ի հետ»,-ասաց փոխվարչապետը։
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ի հանդիպումից հետո Վիգեն Սարգսյանը նշել է, որ Կառավարությունն այս հապճեպությամբ ԸՕ նախագիծը բերում է, որ այն չանցնի, և դա դարձնի քաղաքական հերթական հիստերիայի առարկա, Արարատ Միրզոյանն պատասխանեց.
«Ես բոլորովին համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի ձևակերպման հետ, և մի քանի անգամ էլ մեր քննարկման ժամանակ հայտնել եմ, որ համաձայն չեմ իր եզրահանգման հետ: Իմ կարծիքով, Վիգեն Սարգսյանը սխալ եզրահանգում է արել, ու իմ տպավորությամբ՝ ՀՀԿ խմբակցության ոչ բոլոր անդամներն էին կիսում նրա եզրահանգումը»:
Արարատ Միզոյանը նկատեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը մեծ հաշվով կիսում է իրենց մոտեցումները:
««Ծառուկյան» խմբակցության հետ քննարկմանն ունեինք մեկ սկզբունքային կետ: Դա վերաբերում էր խորհրդարանում չորս խմբակցությունների անցնելուն: Մենք քննարկեցինք և ունենք որոշակի փոխզիջումային լուծում: Չորրորդ ուժը ներկայացված կլինի ԱԺ-ում, եթե նա հավաքի առնվազն 2 տոկոս ձայն»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այս հարցը դեռ պետք է քննարկեն մյուս խմբակցությունների հետ:
Ինչպես փոխվարչապետը նշեց` մեկ կետի հետ կապված ոչինչ չէին կարող անել, որովհետև սահմանադրության պահանջն այլ էր: Միրզոյանը նկատեց` այս խմբակցությունը մեծ հաշվով կիսում է իրենց մոտեցումները:
Հարակից հրապարակումներ`
- Իշխանության շտապողականությունը մտահոգում է. Վահրամ Բաղդասարյան
- Իշխանությունը հապճեպությամբ բերում է ԸՕ նախագիծը, որպեսզի այն չանցնի և դառնա քարոզչության հերթական առարկա. Սարգսյան
- Արարատ Միրզոյանը կհանդիպի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին