Հրանտ Բագրատյան. Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա
Նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ստացել է 2019-ի կառավարության բյուջեի նախագիծը, որն ուղարկվել է ԱԺ։
«Ի դեպ, ասում են, որ, հնարավոր է, որ ոչ մի բյուջեի նախագիծ էլ չի քննարկվելու՝ արտահերթ ընտրությունների պատճառով։ Դա, իհարկե, լավ է։ Այսպիսի բյուջե չի կարելի ընդունել։
Բայց ի՞նչ երաշխիք կա, նոր «'ժողովրդական» խորհրդարանը ավելի «կատարյալ» բյուջե չի ընդունելու։ Հիմա ամենակարևորը. նոր բյուջեի նախագծով նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 22.2%-ից (2017թ) իջնել 22.1% (2018-ի կատարողականը կառավարությունը գնահատել 21.9% - այստեղ էլ ահռելի անկում կա 2018-ի առաջին 4 ամիսների նկատմամբ)։
Ուզում եմ նշել, որ հարկեր/ՀՆԱ ցուցանիշի իջեցումը գրեթե առանց բացառության վկայում է, որ իրականում կոռուպցիայի դեմ ոչ մի պայքար էլ չկա։ Ընդհակառակը՝ «'պլանավորված» է ավելի մեծ կոռուպցիա։
Հուսով եմ՝ Նիկոլ Փաշինյանը սա դիտմամբ չի արել։ Նա պետք է պատժի ֆիննախին սրա համար։ Շտապեք ընտրությունների հարգելիներս, այլապես ձեր վարկանիշից մի քանի ամիս հետո ոչինչ էլ չի մնա»,-գրել է Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Բագրատյան. Ժողովրդի դեմոկրատական ընդվզումը կերպարանափոխում է մոլեռանդության
- Բագրատյանն արձագանքել է Փաշինյանին. Այստեղ սխալ է ամեն ինչ
- Հրանտ Բագրատյան. Կարծում եմ, Երկրորդ նախագահի խափանման միջոցը ավելի մեղմ կարող էր լինել
- Զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում. Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին