Նոր ընտրական օրենսգիրքը նպաստելու է քաղաքական դաշտի վերածննդին. փոխվարչապետ
«Նոր ընտրական օրենսգիրքը միանշանակ նպաստելու է քաղաքական դաշտի վերածննդին և կայացմանը։ Այն շատ ժողովրդավար և առաջադիմական է, և ավելի հեշտ, բարենպաստ պայաններ է ստեղծելու քաղաքական բոլոր ուժերի համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը։
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշմանը՝ Միրզոյանը նշեց, որ ըստ ամենայնի՝ հանձնաժողովի պաշտոնական եզրակացություն նոր ԸՕ-ի մասով չենք ունենա, սակայն ինքը կհամարձակվի ենթադրել, որ եթե լինի այդ մարմնի կողմից որևէ հայտարարություն, կարող ենք համարել, որ հանձնաժողովի կարծիքը մեր քաղաքական կյանքում ներկա է։
«Կարծում եմ՝ վաղուց ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Եթե ՀՀ ժողովուրդն ուզում է դեկտեմբեր ամսին ունենալ ընտրություններ, պիտի դեկտեմբերին ունենա ընտրություններ։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, ամենայն հարգանքով հանդերձ, իմպերատիվ բնույթ չի կրում»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան