Առնվազն մի քանի պատգամավորներ շատ լուրջ և բովանդակային քննարկում էին վարում. Միրզոյան
«Ես համաձայն չեմ Վիգեն Սարգսյանի դիտարկման հետ և կարող եմ մի սուբյեկտիվ և համարձակ դատողություն անել։ Ինձ թվում է, որ ՀՀԿ խմբակցությունում բոլորը չէ, որ համաձայն են, որովհետև առնվազն մի քանի պատգամավորներ շատ լուրջ և բովանդակային քննարկում էին վարում»,- ՀՀԿ խմբակցության հետ նոր ԸՕ քննարկումներից հետո այսօր լրագրողներին ասաց փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե Վիգեն Սարգսյանի պնդմամբ՝ այս քննարկումներն ուշացած ու ձևական էին։
«Ես կարող եմ ասել,մ որ ՀՀԿ-ի հետ պայմանավորվել ենք այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատել, և եթե բոլորի կողմից կա մտադրություն ունենալ լավ ընտրական համակարգ, ապա ջանքերն ինտենսիվացնենք և որոշակի շտկումներ անենք անաչառ քաղաքական համակարգի կայացման համար»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նոր ԸՕ նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու նախաձեռնությանը, Արարատ Միրզոյանը նկատեց, որ հայեցակարգը և օրենքի նախագիծն արդեն իսկ ուղարկվել են, պաշտոնապես վերջին տարբերակն ուղարկվել է այսօր, կառույցի հետ կոնտակտները շարունակվելու են։
«Ենթադրում եմ, որ փորձագիտական եզրակացություն չի լինի»,- ասաց փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Իշխանությունը հապճեպությամբ բերում է ԸՕ նախագիծը, որպեսզի այն չանցնի և դառնա քարոզչության հերթական առարկա. Սարգսյան
- Արարատ Միրզոյանը կհանդիպի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ