Իսրայելից միակ օլիմպիական չեմպիոնը ցանկանում է վաճառել մեդալը
Իսրայելի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնը՝ վինդսերֆեր Գալ Ֆրիդմանը, պատրաստվում է աճուրդում վաճառել իր մեդալը։
Գազետա.ռու-ն գրում է, որ նա ոսկե մեդալը նվաճել է 2004 թվականին Աթենքում։ Նա նաև 1996 թվականի օլիմպիադայում արծաթե մեդալ էր նվաճել։ Այժմ մարզիկը 43 տարեկան է, մարզական կարիերան ավարտել է 2008 թվականին, բայց շարունակում է մարզումները։
Մեդալը վաճառելու իր ցանկության մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, իսկ հետո հաստատել է այդ տեղեկատվություն պորտալներից մեկին։
«Ինձ փող է անհրաժեշտ, այն կվաճառվի այնքանով, որքան ես հարմար գտնեմ»,- ասել է Ֆրիդմանը։