Հունան Պողոսյանի հնարավոր նշանակումը դժգոհությունների առիթ է տվել
Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակման վերաբերյալ որոշումը մեծ դժգոհություն է առաջացրել սոցցանցերի օգտատերերի մոտ։ Նրանց մեծ մասը կասկածներ է հայտնում նշանակման վերաբերյալ։ Առավել խիստ քննադատողների թվում նրանք են, ովքեր այս ընթացքում պաշտպանել, ողջունել ու ոգևորել են վարչապետ Փաշինյանի գործողություններն ու որոշումները։
Նշենք, որ որոշման նախագիծը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում, իրավական ուժ ունեցող փաստաթուղթ դեռ չկա, բայց Պողոսյանը «Վիկիպեդիա»-ում արդեն մարզպետ է։
Քաղաքագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը, կիսելով նշանակման մասին լուրը, մասնավորապես նկատել է. «Բա ասում էիք, որ հակահեղափոխություն չկա: Չեմ հասկանում հենց այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ամենաշատը պետք ունի ժողովրդի աջակցությունը՝ Հունան Պողոսյանի նշանակումով որոշե՞լ է իրեն զրկել ժողովրդի մի զգալի մասի աջակցությունից»։
Քաղաքական, հասարակական գործիչ Կարպետ Ռուբինյանը, ով փոխարտգործնախարար Ռուբեն Ռուբինյանի հայրն է, գրել է. «Քիչ առաջ փողոցում հարևանս, թե՝
- Կարողա Նիկոլը լատենտ մլիցայա եղել, մեր վրա խաբար չկա»։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը նշել է.
«Սյունիքը էդպես կրիմինալ մա՞րզ է, որ մարզպետը օպերատիվնիկ լինի....»։
Շատ են նաև այն օգտատերերը, ովքեր նշանակումը պայմանավորում են առաջիկա խորհրդարանական ընտրություններով, ոմանք էլ մարզում հանքերի առատությամբ։
Գրառումներից մեկի ներքո ծավալված քննարկումներում օգտատերերից մեկը նկատել է. «Հասկացանք, որ հանքերը շատ են, է հետո՞»։
Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը հնարավոր նշանակման վերաբերյալ մի քանի գրառում է արել. «Հունան Պողոսյան միլիցուն Սյունիքի մարզպետ նշանակելուն համաձայն եմ մեկ պայմանով, որ նստավայրը Նախիջևան տեղափոխվի մեկ ամսից»։
Շատ օգտատերեր էլ նկատում են, որ Փաշինյանն ապացուցում է՝ նախորդ իշխանությունների կադրերն անփոխարինելի են, որպես օրինակ նշելով նաև Երվանդ Խունդկարյանին, Կամո Արեյանին։
«Ինչին դեմ էինք-դեմներս եկավ...»,-նկատել է մեկ այլ օգտատեր։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախկին փոխոստիկանապետը կնշանակվի Սյունիքի մարզպետ
- Հունան Պողոսյանն ու Սամվել Հովհաննիսյանն ազատվել են պաշտոններից
- Հունան Պողոսյան. Ես հրաժարականի որոշում եմ կայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան