Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանի համաձայնագիրը ուժի մեջ է մտել
Չեչնիայի և Ինգուշեթիայի վարչական սահմանի մասին համաձայնագիրը, որը երկու շրջանների ղեկավարների կողմից ստորագրվել էր սեպտեմբերի 26-ին, երեքշաբթի մտել է ուժի մեջ։ Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Չեչնիայի խորհրդարանի նախագահ Մագոմեդ Դաուդովի խոսքերը։
Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-Բեկ Եվկուրովը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը սեպտեմբերի 26-ին ստորագրել էին իրենց շրջանների միջև սահմանի հստակեցմա վերաբերյալ համաձայնագիր, որը նախատեսում է տարածքների հավասարաչափ փոխանակում։ Չեչնիայի և Ինգուշեթիայի խորհրդարանները հաստատել են սահմանի մասին համաձայնագիրը։
«Սահմանազատումը կնպաստի մեր տնտեսությունների ապագա ինտեգրացիային, տնտեսական և սոցիալական փոխգործակցության ամրապնդմանը, եղբայրական կապերի լավացմանը»,- վստահություն է հայտնել Դաուդովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները