Վստահ եմ, որ Հունան Պողոսյանն անպայման կարդարացնի իր նշանակումը. փոխվարչապետ
«Եկեք տեսնենք, թե առաջիկայում ինչ կլինի: Ես վստահ եմ, որ Հունան Պողոսյանն անպայման կարդարացնի իր նշանակումը: Նոր Հայաստանում պետք է բոլորը հնարավորություն ունենան: Մեծ հաշվով նոր Հայաստան կերտելուն պետք է մասնակցեն, երկրորդ հնարավորություն պետք է ունենան բոլորը: Մենք մշտապես ասել ենք, որ մեր ձեռքը մեկնած է, օդում է, և ովքեր ուզում են նոր խաղի կանոններով աշխատել, արարել, պիտի այդ հնարավորությունն ունենան»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում` անդրառնալով նախկին իշխանության ներկայացուցչին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հարցին:
Փոխվարչապետն ընդգծեց՝ տվյալ դեպքում ՀՀ կառավարությունն ու վարչապետը նպատակահարմար են գտել աշխատել Հունան Պողոսյանի հետ:
Ըստ նրա, անցյալի հետ կապված եզրակացություններ կան, բայց պետք է սպասել և տեսնել, թե առաջիկայում ինչ կլինի:
Հարցին` այլ անակնկալ նշանակումներ սպասվո՞ւմ են, Արարատ Միրզոյանը պատասխանեց` ոչ ոք չպետք է հայտնվի գծից այն կողմ: «Մեզ համար համերաշխությունն արժեք է: Եթե գնանք բոլոր նախկիններին մերժելու ճանապարհով, լավ բանի չենք հասնի»,-շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան