Ռեմբրանդի «Գիշերային դետք» կտավի վերականգնմանը կարող են հետևել բոլոր ցանկացողները
Հոլանդացի նկարիչ Ռեմբրանդի ամենահայտնի նկարներից մեկը՝ «Գիշերային դետք» (1642), որը Ամստերդամի Ռեյկսմյուզեումի հավաքածուում է, վերականգնվելու է և կոնսերվացվելու։ ՏԱՍՍ-ը, հղում անելով The Guardian թերթին, գրում է, որ ռեստավրացիայի գործընթացին կարելի է հետևել ինչպես ինտերնետ-հեռարձակմամբ, այնպես էլ այցելելով թանգարան։
«Վերականգնումը լինելու է համաշխարհային հանրության աչքի առաջ, դիտորդները կարող են հետևել գործընթացին ցանկացած տեղից և ցանկացած ժամի։ Քանի որ այդ կտավը ունի մեծ նշանակություն, և այն ցանկանում են շատերը տեսնել, մեզ թվում է, որ այն պետք է հասանելի լինի հանրությանը նույնիսկ այն ժամանակ, երբ վերականգնվում է»,- ասել է թանգարանի տնօրեն Տակո Դիբբիտսը։
Նկարի վերականգնումը, որի աշխատանքներին մասնակցելու են փորձագետներ ամբողջ աշխարհից, մի քանի էտապով է լինելու։
Վերջին անգամ նկարը վերականգնվել է 1970-ականներին այն բանից հետո, երբ գործազուրկ ուսուցիչը փորձել էր այն դանակով վնասել։ Այժմ նկարի գույները սկսել են խամրել։ Վերականգնման աշխատանքները սկսվելու են 2019 թվականի հուլիսին։
«Գիշերային դետք» նկարը առաջ էր բերել պատվիրատուների դժգոհությունը։ Սովորական խմբային դիմապատկերի փոխարեն Ռեմբրանդը ստեղծել էր հրաձիգների գիլդիայի՝ հերոսական պաթոսով առլեցուն ելույթի պահը, ըստ էության պատմական ժանրի մի կոմպոզիցիա, որը հուշեր էր արթնացնում հոլանդական ժողովրդի ազատագրական պայքարի մասին։ Ռեմբրանդի կենսագիրները վիճում են այն հարցի շուրջ, թե «Գիշերային դետք»-ի անհաջողությունը ինչպե՞ս է ազդել նկարչի հետագա կարիերայի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան