Ռիչարդ Միլս․ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր հարցազրույց է տվել evnreport կայքին ու, ի թիվս այլ հարցերի, խոսել է արցախյան խնդրի կարգավորման մասին։
ԱՄՆ դեսպանը հստակ նշել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, ինչին են իրենք պատրաստ։ Չնայած նա հույս ունի, որ անցումային գործընթացները կառաջացնեն ավելի շատ քննարկումներ, թե որոնք են Հայաստանի տարբերակները ու թե ինչն է Հայաստանը պատրաստ ընդունելու։
«Ինչ ես լսում էի, մի փոքր անհանգստացնող էին, քանի որ թվում է, որ այն մի քայլ հետ էր նրանից, ինչ մենք ունեինք։ Ես զարմացած էի, երբ ես առաջին անգամ եկա այստեղ ու պարզեցի, որ հայերի մեծամասնությունը, որոնց հետ ես հանդիպում էի, կտրականապես դեմ էին արտահայտվում օկուպացված տարածքների վերադարձին՝ որպես բանակցային կարգավորման մաս»,-ասել է Ռիչարդ Միլսը, հավելելով, որ հողերի վերադարձը Մադրիդյան սկզբունքներից մեկն է։
«Երկար ժամանակ իմ կառավարության մոտ պատկերացումն այն էր, որ տարածքները վերցվել են հետագայում այն հող խաղաղության դիմաց տարբերակի համար։ Այնպես որ, ես զարմացած էի, որ այդ տարբերակն այլևս չուներ աջակցություն»,-ասել է Միլսը։
Միլսը կարծում է, որ ստատուս քվոն այլևս Հայաստանի օգտին չէ։
Դեսպանը նշել է, թե հասկանում է, որ այնպիսի իրադարձությունները, ինչպիսին էր 2016թ․-ի ապրիլյան պատերազմը, իրավիճակն ավելի է դժվարացնում հայերի համար, սակայն «դառը իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջում է գրավյալ տարածքների մի մասի վերադարձ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան