Սիրիացի զինվորական. «Իդլիբից ահաբեկիչներին հեռացնելու ռուս-թուրքական համաձայնություն չեղավ»
Սիրիան սպասում է, թե Թուրքիայի իշխանություններն ինչ պատասխան են տալու Ռուսաստանին այն հարցի շուրջ, թե ինչու մինչև հոկտեմբերի 15-ը ահաբեկիչները չեն լքել Իդլիբի նահանգի տարածքը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Սիրիայի բանակի զինվորական, ում անունը չի հրապարակվում։ Ահաբեկիչների դուրսբերման գործընթացի պատասխանատվությունը դրված էր Թուրքիայի վրա։
Սեպտեմբերի 17-ին Սոչիում Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները ձեռք էին բերել համաձայնություն՝ Սիրիայի Իդլիբ նահանգում ապառազմականացված գոտի ստեղծելու և այդ տարածքներից զինյալ խմբերին դուրս բերելու վերաբերյալ։
Ըստ 5-րդ և 6-րդ կետերի նախատեսվում էր՝ մինչև հոկտեմբերի 15-ը Իդլիբից դուրս բերել ահաբեկչական և զինված բոլոր խմբավորումներին։
Նույն սիրիացի զինվորականը հայտնել է, որ այս պահին Սիրիայի կառավարական ուժերը չեն պատրաստվում ռազմական գործողություններ սկսել Իդլիբում, քանի որ նրանք այժմ զբաղված են Սիրիայի հարավային Սուվեյդա նահանգում «Իսլամալան պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների դեմ պայքարով։
Հարակից հրապարակումներ`
- Դամասկոսը պատրաստ է Իդլիբում գրոհայինների դեմ գործողություններ իրականացնել
- ԱՄՆ պատրաստ է անել ամեն ինչ՝ լուծելու Իդլիբում ստղծված իրավիճակը. Թրամփ
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Իդլիբի հարցով ՌԴ-ի և Թուրքիայի համաձայնագիրը
- Լավրովը գնահատել է Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունները
- Պուտինի և Էրդողանի որոշումն օգնեց կանխել Իդլիբում պատերազմը. Իրանի ԱԳ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան