Վանեցյան. Չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի խուլիգանությունը ֆեդերացիային կանգնեցնի մեծ ծախսերի առաջ
ՈւԵՖԱ-ն դեռ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային չի տեղեկացրել տուգանքի չափի մասին։ Ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 100 հազար եվրոյով տուգանելու մասին տեղեկությունները սուտ են։
«Բայց եթե նույնիսկ 10 հազար եվրո մեզ տուգանեն, ես երեկ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, դա ֆեդերացիայի համար մեծ ճոխություն է, մենք չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի կողմից թույլ տրված խուլիգանությունը, ֆեդերացիային կանգնեցնի նման մեծ ծախսերի առաջ»,-ասաց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ ֆեդերացիան ինքնաբավ կառույց է, ունի ֆինանսական միջոցներ ու վճարման հետ կապված խնդիր չի առաջանա։
Վանեցյանը նաև պատասխանեց ֆուտբոլի ապագայի մասին հարցին, ասաց, շոշափելի արդյունքներ կլինեն մի քանի տարի անց, երբ այսօր ֆուտբոլ պարապող 13-15 տարեկանները սկսեն խաղալ հավաքականում։
«Տղաներին ես երեկ խնդրել եմ՝ հավաքվեն ու ցույց տան լավ ֆուտբոլ։ Եթե դա անեն, ուրեմն լավ կլինի։ Ամեն ինչ անում ենք, որ լավ լինի»,-ասաց Վանեցյանն ու կոչ արեց չծայրահեղացնել ամեն բան։
Ասաց, ինքն էլ շատ ուզում է, որ հավաքականը հաղթանակ տանի, ամեն անհաջողությունից հետո ծանր է տանում, գիշերները վատ է քնում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները