Գլոբալ տաքացումը կարող է հանգեցնել գարեջրի դեֆիցիտի
Գարեջրի համաշխարհային շուկան գլոբալ տաքացման պատճառով կարող է փլուզվել։ news.ru-ի հաղորդմամբ, նման եզրակացության են եկել ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները։
Ուսումնասիրողների միջազգային խումբը մի քանի սցենար է մշակել՝ ելնելով վառելիքի այրման և ածխածնի երկօքսիդի արտանետումների ներկայիս և սպասված մակարդակից:
Պարզվել է, որ այն տարածքներին, որտեղ աճում է գարեջրի հիմնական բաղադրիչներից գարին, սպառնում է երաշտ, ինչի հետևանքով բերքատվությունը կտրուկ կնվազի։ Դա իր հերթին կբերի խմիչքը դեֆիցիտ և գնի բարձրացում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան