Անարդյունավետ գործած հիմնադրամի ղեկավարը՝ գյուղատնտեսության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով այսօր նշանակվել են գյուղատնտեսություն ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարները։
Գյուղատնտեսության ոլորտը ղեկավարելու է Գեղամ Գևորգյանը։ Նա լայն հանրությանը շատ հայտնի չէ, մինչ այս էլ ոլորտում է եղել։ Ղեկավարել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը։ «Հետք»-ն այս տարվա սկզբին գրել էր,որ Հիմնադրամի գործունեության արդյունքում պետք է բարձրացվեր գյուղատնտեսության մրցունակությունը, ներգրավվեին ներդրումներ, խթանվեր գյուղմթերքների արտահանումը և այլն: Սակայն, դատելով այդ կառույցի կատարած ծախսերից և վերահսկիչ պալատի բացահայտումներից, ոչ միայն պետական միջոցները չեն խնայվել, այլ ճիշտ հակառակը՝ շատ դեպքերում կատարել են չհիմնավորված ծախսեր:
Ըստ աղբյուրի, Գեղամ Գևորգյանն այս պաշտոնում ստացել է ամսական 1 մլն 500 հազար դրամ աշխատավարձ, նա նաև հիմնադրամի միջոցներով վարձակել է սեփականության իրավունքով իրեն պատկանող տարածքը։
Նման բարձր աշխատավարձի դեքում թե ինչքանո՞վ է խթանվել գյուղատնտեսությունը, դժվար չէ գնահատել՝ հաշվի առնելով ցանքատարածությունների կրճատումը, բանջարեղենի այս տարվա դիֆիցիտն ու թանկ գները։
Վերահսկիչ պալատն էլ գնահատել էր՝ ընդհանուր առմամբ հիմնադրամի ծրագրերը գործել են ոչ արդյունավետ և չի ապահովել 2017 թ. համար նախատեսված ծրագրերի իրականացման գործընթացը:
Գևորգյանի կենսագրությունը՝ այստեղ։
ՎՊ հաշվետվության՝ ոլորտին վերաբերող հատվածը 388 էջից։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան