ԱՄՆ-ում նավթի պաշարները անսպասելիորեն նվազել են
Նավթի համաշխարհային գներն այսօր աճել են Ամերիկյան նավթի ինստիտուտի (API) տվյալների ֆոնին, որոնք վկայում են ԱՄՆ-ում պաշարների անսպասելի նվազման մասին:Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն այսօր աճել են 0,04%-ով՝ հասնելով բարելի համար 81,44 դոլարի:
Միաժամանակ, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,14%-ով՝ կազմելով մոտ 72,02 դոլար՝ մեկ բարելի դիմաց։
API-ի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում նավթի պաշարները նախորդ շաբաթ նվազել են 2,13 միլիոն բարելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները