Աղքատության վերացումը արդարության վերականգնումն է
«Եկեք չմոռանանք, որ աղքատության վերացումը ոչ թե բարեգործության դրսևորում է, այլ արդարության վերականգնում»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աղքատության դեմ պքայրի միջազգային օրվա առիթվ հղած ուղերձում։
Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը նշվում է հոկտեմբերի 17-ին։ Այս տարվա թեման խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն է։
Ազգային վիճակագրության ծառայության «Պարենային ապահովություն և աղքատություն, 2018թ. հունվար-հունիս» հրապարակման «Պարենի մատչելիության» բաժնում աղքատության վերջին տվյալները վերաբերում են 2016-ին։
2016թ. աղքատության մակարդակը կազմել է 29.4%` նախորդ տարվա նկատմամբ նվազելով 0.4 տոկոսային կետով: Ընդ որում, ծայրահեղ աղքատ բնակչության մակարդակը նվազել է 0.2 տոկոսային կետով` կազմելով 1.8%: 2016թ. աղքատության խորությունը գնահատվել է 4.3%` 2015թ. 4.7%-ի համեմատ, իսկ աղքատության սրությունը գնահատվել է 1.1%՝ 2015թ. 1.3%-ի համեմատ 2016թ. աղքատության մակարդակը քաղաքային բնակչության համեմատ ավելի բարձր է գյուղական բնակչության շրջանում, որը 2015թ. նկատմամբ մնացել է անփոփոխ և կազմել 30.4%:
Դրան զուգահեռ արձանագրվել է 0.6 տոկոսային կետով աղքատության մակարդակի նվազում քաղաքային բնակավայրերում` կազմելով 28.8%: Ինչ վերաբերում է ծայրահեղ աղքատության մակարդակին, ապա գյուղաբնակների մոտ այն նվազել է 0.3 տոկոսային կետով` կազմելով 1.4%, իսկ քաղաքաբնակների մոտ՝ 0.2 տոկոսային կետով՝ կազմելով 2.0% ։ 2016թ. աղքատության մակարդակն ըստ մարզերի դրսևորել է տարբեր միտումներ:
Մասնավորապես, 2015թ. նկատմամբ նվազման միտում է արձանագրվել. Գեղարքունիքում՝ 2.6 տոկոսային կետով, Տավուշում՝ 1.5 տոկոսային կետով, Կոտայքում՝ 0.5 տոկոսային կետով, Արագածոտնում՝ 0.4 տոկոսային կետով, Արարատում՝ 0.4 տոկոսային կետով, Սյունիքում՝ 0.3 տոկոսային կետով և Լոռիում՝ 0.2 տոկոսային կետով: Դրան հակառակ, աղքատության մակարդակի աճ է արձանագրվել Վայոց ձորում՝ 1.9 տոկոսային կետով, Արմավիրում՝ 0.4 տոկոսային կետով և Շիրակում՝ 0.2 տոկոսային կետով։
Աղքատության մակարդակն ըստ մարզերի հանրապետական միջին ցուցանիշի (29.4%) նկատմամբ հետևյալն է. հանրապետական միջին ցուցանիշից բարձր մակարդակ է արձանագրվել Շիրակում՝ 45.5%, Լոռիում՝ 36.0%, Կոտայքում՝ 35.4%, Տավուշում՝ 33.8%, Արմավիրում՝ 30.0% և Գեղարքունիքում՝ 29.5%: Միևնույն ժամանակ հանրապետական միջին ցուցանիշից ցածր մակարդակ է արձանագրվել Արարատում՝ 26.9%, Սյունիքում՝ 24.2%, Վայոց ձորում՝ 18.8% և Արագածոտնում՝ 15.7%:
Երևանում նշված ցուցանիշը կազմել է 24.9%: Բնակչության կենսամակարդակը բնութագրող ցուցանիշներից է Ջինի գործակիցը, որն իրենից ներկայացնում է բնակչության սպառման, եկամուտների և դրանց բաշխվածության անհավասարության գնահատման ցուցանիշը: 2016թ. Ջինի գործակիցն ըստ եկամուտների կազմել է 0.375 (2015թ. 0.374-ի դիմաց), իսկ ըստ սպառման` 0.286 (2015թ. 0.279-ի դիմաց)։ Դա վկայում է այն մասին, որ Հայաստանում բնակչության անհավասարությունն ավելի խորն է ըստ եկամուտների ցուցանիշի` սպառման ցուցանիշի համեմատ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը չպետք է խրախուսի ո՛չ աղքատությունը, ո՛չ խաղամոլությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյան
- Յունիսեֆ. Հայաստանում յուրաքանչյուր 6-րդ երեխան թերսնուցման խնդիր ունի
- 30 տոկոս աղքատության պարագայում հպարտ հայտարարել, թե աշխատավարձի բարձրացում չի լինելու, տեղին չէ. Թանդիլյան
- Հայաստանն իր աղքատության և գործազրկության ցուցանիշներով, դեռևս զիջում է տարածաշրջանի երկրներին. Գագիկ Մակարյան
- Թերսնուցումը գլոբալ խնդիր է. Շենգեն Ֆան
- Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, 5 տոկոսը՝ խիստ թերաճ
- Թերսնված, թերքաշ ու թերաճ երեխաներ. Ի՞նչ է արվում, ի՞նչ պետք է անել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները