Երեխայի ծննդյան նպաստի բարձրացումն այդքան էլ ուժեղ չի ազդում ծնելիության մակարդակի վրա. Աննա Հովհաննիսյան
Միջագային փորձ վկայում է, որ երեխայի ծննդյան նպաստի բարձրացումն այդքան էլ ուժեղ ազդեցություն չի թողնում ծնելիության մակարդակի վրա։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը կներկայացնի «Աշխարհի բնակչությունը» ամենամյա զեկույցը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանի կառավարության կողմից արվող քայլերը, մասնավորապես երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի բարձրացում, առհասարակ նպաստների բարձրացում, խթանելու է ծնելիությանը, նա ասաց. «Հայաստանի նման փոքր երկրի համար, մեր գնահատմամբ, բավականին թանկ հաճույք է երեխայի նպաստը բարձրացնելը։ Դրա փոխարեն կարելի է իրականացնել շատ այլ քաղաքականություններ, որտեղ կամրապնդվի կնոջ դերը, կնոջ իրավունքն ու ընտրությունը, որ կինն ինքն որոշի՝ երբ ունենա երեխա և քանի երեխա ունենա, կանայք կարողանան համատեղել աշխատանք և ընտանիք հասկացությունները»։
Նա նաև նշեց, որ երեխաների խնամի հաստատությունների հետ կապված խնդիր կա Հայաստանում, հատկապես աշխատաժամերի։
«Դպրոցներում, մանկապարտեզներում ավելի շուտ են երեխաները ավարտում, իսկ աշխատանքային ժամերը մեզ մոտ սահմանաված է միջնում 9-ից 18-ը։
Այս հարցերի վրա է պետք ուշադրություն դարձնել»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ բնակչությունը նվազել է 10 հազար մարդով
- Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկելու որոշումն այսօրվանից ուժի մեջ է
- Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը եռապատկվեց
- Սոցիալապես անապահով ընտանիքներն այսօրվանից ստանում են հունվար ամսվա նպաստը. Նախարար
- Մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրերի նպաստը դարձյալ ուշացնում են
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան