Ավետիք Իշխանյան. Համաներումը պետք է տարածվի նաև զինվորական հանցագործությունների համար ցմահ դատապարտվածների վրա
Համաներումը պետք է տարածվի նաև ցմահ ազատազրկվածների վրա, հատկապես այն դատապարտյալների վրա, որոնք հանցանք են կատարել մինչև 21 տարեկան դառնալը։
«Ամենամասշտաբային համաներումը. Ո՞ւմ վրա այն կտարածվի» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը։
Նրա խոսքով, մինչև 21 տարեկան դատապարտվածների մեծ մասը զինվորական հանցագործություններ կատարած անձինք են, որոնց մեծ մասն իրականում զոհեր են։
«Համաներումը պետք է տարածվի նաև այն անձանց վրա, որոնք մինչև 2003 թվականը մահապատժի էին դատապարտված»,-կարծիք հայտնեց նա։
Նա հիշեցրեց, որ համաներման վերաբերյալ օրինագիծը գաղտնի է պահվում։
«Ես չգիտեմ ընթացակարագերը, բայց եթե ինչ-որ բան փոխվել է Հայաստանում ցանկալի կլիներ որ քննարկումներ լինեին հասարակության մեջ, թեկուզ փակ քննարկում արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ, որոնց ժամանակ մենք կարող էինք բարձրացնել մեզ հուզող այս ու այլ հարցերը»,-ասաց քննարկման մասնակիցը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի դատապարտյալների համաներման նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հավաստամբ՝ դա լինելու է «ամենածավալուն համաներումը»: Կառավարությունն արդեն հավանություն է տվել նախագծին: Օրենքի նախագծի քննարկումներն ԱԺ-ում փակ են լինելու, մինչ այդ կառավարությունը ևս փակ ռեժիմով հաստատեց այն:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ում վրա կտարածվի համաներումը
- Ամենածավալուն համաներումն է. Արտակ Զեյնալյան
- Համաներումը լավ բան է, բայց ոչ միշտ
- Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը կքննարկվի դռնփակ ռեժիմով. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան