Դեն Ղարիբյան․ «Հայկական վալսը» շուտով կհնչի նոր կատարմամբ
Փարիզում շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված Ազգային հարգանքի տուրքի արարողության ժամանակ հնչած «Հայկական վալս» երգը Հայաստանում շատ սիրվեց, որը կատարեց ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երգի օրիգինալ տարբերակը կատարել է Bratsch խումբը, որի հիմնադիրն է կիթառահար Դեն Ղարիբյանը։
Երգի հեղինակ Դեն Ղարիբյանը ֆեյսբուքում տարածել է Panorama.am-ի նյութն ու տեղեկացրել, որ «Հայկական վալսը» կհնչի նոր կատարմամբ։
«Շուտով դուք կլսեք «Հայկական վալսը» նոր տարբերակով, որը կատարում է «Dan Gharibian Trio»-ն։ Երգը ձայնագրվել է 2017թ․-ի հունվարին»,-գրել է Դեն Ղարիբյանը։
Նշենք, որ 2015թ․-ին համերգային շրջագայությունից հետո Bratsch խումբը հայտարարեց իր բաժանման մասին, սակայն այս օրերին այն համերգներ է տալիս որպես «Dan Gharibian Trio»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին