«Ժողովուրդ». Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 19-ին մասնակցելու է Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին, որտեղ նաև ներկայացնելու է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխված տարբերակը: Սակայն այս նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկելն, ըստ էության, խիստ ձևական բնույթ է կրում, և փաստացի այս կառույցը չի կարողանալու ժամկետների մեջ տեղավորվելով ներկայացնել իր կարծիքը փաթեթի մասին:
Ընտրական օրենսգրքի բուն նախագիծը միայն վերջերս է ուղարկվել հանձնաժողովին, մինչ այդ պարզապես հայեցակարգն է ուղարկված եղել: Եվ փաստացի այս նախագիծն ուղարկված էլ չէ որևէ կարծիք ունենալու համար, այլ փորձ է արվում ապահովել գործընթացների հերթականությունը: Ու այս իրավիճակում նկատելի է, որ միջազգային կազմակերպությունների հանդեպ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորվում:
Եվ փաստացի ՀՀ իշխանություններն այնքան են շտապում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում, որ անգամ Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը չի կարող ոչինչ փոխել: Ո՞րն է այս շտապողականության ու միջազգային կազմակերպության հետ հաշվի չնստելու փաստի բացատրությունը:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ՀՀ արդարադատության նախարար, ՀՀ վարչապետին կից ընտրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, թե «Հայաստանում առկա է ֆորսմաժորային, հակասահմանադրական իրավիճակ, որը պետք է շտապ հանգուցալուծվի»: Բայց այս շտապողականության պայմաններում չի բացառվում, որ եվրոպական կառույցները նաև ոչ լեգիտիմ համարեն սպասվող արտահերթ ընտրությունների արդյունքները` հենվելով քաղաքական ուժերի բողոքների և իրենց հետ հաշվի չնստելու կարևոր փաստի վրա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին