Կերչի քոլեջում պայթուցիկ սարք է գործի դրվել. կան տասնյակ վիրավորներ ու զոհեր
Ղրիմի արևելքում գտնվող Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում այսօր տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ: Այդ մասին հայտնել են Ազգային հակաահաբեկչական կոմիտեից, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ըստ գործակալության՝ 10 մարդ զոհվել է, 50-ը մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանցից քսանը հոսպիտալացվել են Առաջին քաղաքային հիվանադանոց։
ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ տեղում աշխատում են բժիշկներ, փրկարարներ և անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները