Կրթություն, գիտություն 15:03 17/10/2018 Հայաստան

Տարեցտարի աճում է հետաքրքրությունը «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի նկատմամբ. Ելենա Հարությունյան

Հայաստանի հանրակրթական դպրոցներում 2005 թվականից ներդրվել է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որի անհրաժեշտությունը փաստվում է այն հանգամանքով, որ տարեցտարի աճում է հետաքրքրությունն այս առարկայի նկատմամբ, վկայում է նաև օլիմպիադաներին աշակերտների մասնակցությանը։ Մեդիա կենտրոնում» ««Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում. անհրաժեշտությու՞ն, թե՞ քարոզ» թեմայով քննարկմանն ասաց Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի ծրագրերի համակարգող Ելենա Հարությունյանը։

«Վերջերս բավականին հաճախ խոսվում է այն մասին, որ ավագ դպրոցների ծրագրերը կրկնում են հիմնական դպրոցների ծրագրերը։  Այս առարկան միակն է, որ ավագ դպրոցի ծրագիրը չի կրկնում հիմնական դպրոցի ծրագրին»,- նշեց նա։

Ե. Հարությունյանի խոսքով, ամենամեծ քննադատությունն ուղղված է նրան, որ այս առարկան տեղ չի թողնում քննադատական մտածողության զարգացման համար. «Հակառակն եմ մտածում։ Կարծում եմ, որ  այս առարկան լավագույնս կարող է օգտագործվել այդ նպատակով հատկապես ավագ դպրոցի ծրագրում։ Այստեղ ավելի շատ հարցը սուբյեկտին է վերաբերում, թե ով է դասավանդում առարկան, ինչ մեթոդներով է դասավանդվում։ Այս մասին խոսել է նաև նախարարը,  երբ ասաց, որ առարկան չի հանվելու դպրոցներից, պետք է վերանայվի  մեթոդաբանությունը։ Այս առումով միանշանակ համակարծիք եմ՝ վերանայելու տեղ կա և ծրագիրը, և մեթոդոլոգիան, և դասագրքերը»։

Քննարկմանը ներկա  պատմաբան Վահրամ Թոքմաջյանն ասաց, որ այն կրթահամալիրում, որտեղ ինքը դասավանդում է, այս առարկան չկա, իրենց համառ ջանքերի շնորհիվ այս առարկան որպես առանձին բաղադրիչ, դուրս է մնացել ուսպլանից։

Այնուհետև նա հարցադրում արեց, թե ինչո՞ւ պետք է անցնել այս առարկան։

«Այն բոլոր թեմաները, որոնք վերաբերում են Հայ առաքելական եկեղեցուն, կրկնում են  Հայոց պատմությունում, Հայ գրականությունում, Մայրենիում ներառված թեմաները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ այս առարկայի ներառումը դպրոց, հանրակրթության մեջ, ՀՀ «Հանրակրթության  մասին» օրենքի և ՀՀ Սահմանադրության կոպտագույն սխալ է։  Պատմաբանի խոսքով,  օրենքն ասում է, որ ՀՀ հանրակրթության հիմքում ընկած է ազգային դպրոցը։

«Առարկան անցնում են հինգերերոդ դասարանից։ Հինգերորդ դասարանի  կուրսը կապ չունի Հայ եկեղեցու պատմության հետ, դրանք հրաների առասպելներն ու լեգենդներն են  Հին կտակարանի տեսքով»,- ասաց Վ.Թոքմաջյանը։

Նա նաև նշեց, որ չկան «Հայ եկեղեցու պատմության» նեղ մասնագետներ։

«Եկեղեցին սիրում է խառնվել պետության գործերին։ Եկեղեցին դեռևս չի գիտակցում, որ ունենք անկախ պետականություն։ Այդ առարկայի անվան տակ դպրոցներում, ոչ բոլոր, իրականացվում է քարոզ՝ սկսած երեխաների աղոթելը, բազմակարծությանը տեղ չտալը»,- ասաց նա։

Ելենա Հարությունյանը հակադարձեց պատմաբանին՝ նշելով, որ Սահմանդրության համապատասխան կետում նշվում է, որ եկեղեցին իր առանձնահատուկ նշանակությունն ունի և իր նպաստն է բերում ազգային ինքնության պահպանման գործում, «Կրթության մասին» օրենքում նշվում է, որ եկեղեցին իր անուրանալի դերն ունի և պետք է իր նպաստը բերի ազգային դպրոցի կայացման գործում, «Խճղի ազատության մասին» օրենքում ասվում է, որ այն կարող է նպաստել ժողովրդի հոգևոր կրթությանը, օրենքով սահմանված կարգով նաև պետական կրթական հաստատություններում։ 

«Եկեղեցու  դերն ազգային դպրոցի կայացման գործում հիմնավորված է նաև օրենսդրորեն»,- նշեց նա։

Ե. Հարությունյանն ասաց, որ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում 2009 թվականից սկսած դիպլոմում գրվում է, որ ստանում է  «Հայ եկեղեցու պատմության» ուսուցչի որակավում։ Նա նշեց, որ դպրոցներում առարկան դասավանդում են, սահմանված կրթության և գիտության նախարարի համապատասխան որոշմամբ, պատմաբանները, բանասերները, աստվածաբանները։ Նրա խոսքով, այն բոլոր մասնագետները, ովքեր համապատասխան բազային կրթություն չունեին, անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ, ստացել են անհրաժեշտ գիտելիքները, նաև Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը շարունակական աշխատանք է տանում, ուղիղ մասնագետը հարաբերվում է ուսուցչի հետ՝ նպաստելով մասնագիտական, որակական հմտությունների ձեռք բերմանը։

ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը նշեց, որ  5-րդ դասարանի դասգրքում ընտրված են թեմաներ, որոնք կրթադաստիարակչական կարևոր նշանակություն ունեն, միջին օղակում՝ 7-9 դասարաններում, վեր է հանված ի տարբեություն «Պատմության» դասագրքերի, հոգևոր գործիչների գործունեությունն է վեր հանված, ավագ դպրոցն էլ ամբողոջվին ազգային արժեհամակարգ է։ Նա նշեց, որ առարկայի ներդրման նպատակը ազգային արժեհամակարգի դաստիարակությունն ու ամբողջացումն էր երեխաների մեջ:

«Կրթական քաղաքացիական նախաձեռնություն» ՀԿ-ի անդամ, մշակութային մարդաբան   Լուսինե Խառատյանը նշեց, որ այսօր ուսումնական պլանի գլոբալ վերանայման խնդիր ունեն,  որևէ առարկայի ուսումնական պլանում հայտնվելը պետք է բխի գլոբալ, Հայաստանի կրթության տեսալականից, չափորոշիչներից։

«Օրենքով Հայաստանում կրթությունը ազգային է։ Այսօրվա մեր դպրոցում այդ ազգային  ասածը մի շարք առարակների միջոցով է կերտվում։ Հայագիտական բլոկը ունի մի շարք առարկաներ, այդ թվում նաև «Հայ եկեղեցու պատմությունը»»,- նշեց նա։

Մշակութային մարդաբանի կարծիքով, այս առարկայի հետ կապված կա խտրական էլեմենտ՝ եթե պարտադիր է այդ առարկան ու հաշվի չի առնվում ազգային փոքրամասնությունների իրավունքները։
Լ.  Խառատյանն ասաց, որ այս առարկայի հետ կապված  խնդիրն ընտրություն չտալն է, որը հիմնականում հիմնավորվում է  Հայաստանում կրթության ազգային լինելով և որ Հայ եկեղեցին կարևոր դեր է ունեցել հայ ժողովրդի ինքնության ձևավորման գործում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:00
Գիտնականները հաստատում են, որ ամուսնացած մարդիկ իսկապես երջանիկ են. Հետազոտություն
Միջազգային նոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող մարդիկ հիմնականում ավելի գոհ են...
Աղբյուր` Panorama.am
18:52
Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանք
Հունվարի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Միածնաէջ...
Աղբյուր` Panorama.am
18:46
Կարող եմ կռահել, թե փակ դռների հետևում ինչ է կատարվել Լավրովի և Միրզոյանի միջև. Աշոտյան
«ՌԴ-ի կեցվածքը նիկոլական վարչախմբի խաղերի հանդեպ ինձ հիշեցրեց ռուսական մի արտահայտություն՝ Я не злопамятный, а просто злой и память у меня...
Աղբյուր` Panorama.am
18:36
Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը 300 հազար եվրո կնվիրաբերի Լոս Անջելեսի փրկարարներին, ովքեր պայքարում են անտառային հրդեհների դեմ։ MIR...
Աղբյուր` Panorama.am
18:22
Զելենսկին Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման հնարավորությունը
Դավոսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ադրբեջանական գազի փոխադրման համար ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
17:59
ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության թեման քարոզչական փուչիկ է և գեոպոլիտիկ ավանտյուրա. Աշոտյան
«ԵՄ-ն նման է ռոք աստղի, ում էգոն շոյվում է հերթական երիտասարդ և միամիտ ֆանատկեքի բանակից, ով կարող է ինքնագիր տալ, բուռն գիշեր անցկացնել հետները, բայց ամուսնանալ կամ սիրահարվել չի պատրաստվում»
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը
Այսօր Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագիրը կրող ժամանակավոր ցուցահանդես՝ նվիրված հայտնի հնագետ,...
Աղբյուր` Panorama.am
17:39
Հայոց gեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան
«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք  է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք դա...
Աղբյուր` Panorama.am
17:21
Իրանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյյեդ Ջաֆար Աղայի Մարիանին կանչել են Ադրբեջանի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հունվարի վերջին ծրագրված է Վրաստանի ԱԳ նախարարի այցը Հայաստան
Այս ամսվա վերջին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնել են Վրաստանի ԱԳՆ-ից։  Վրաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:58
Մազութ Սև ծովում. կխափանվի՞ լողափնյա սեզոնը
Սև ծովում մազութով լցանավերի խորտակումից հետո արդիական են դարձել ոչ միայն ծովի աղտոտվածության և պատճառված վնասի հարցերը, այլև հարցականի տակ է...
Աղբյուր` Panorama.am
16:44
Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը, որը վերջինս արել...
Աղբյուր` Panorama.am
16:34
Լուվրը հրատապ հիմնովին վերանորոգման կարիք ունի
Լուվրի տնօրեն Լորանս դե Կարը գաղտնի գրառմամբ զգուշացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարարությանը թանգարանի տագնապալի վիճակի մասին։ Նա հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
16:16
Մասկը դժգոհում է X օգտատերերի լճացած աճից
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը դժգոհել է իրեն պատկանող X սոցիալական կայքի թույլ ֆինանսական ցուցանիշներից և օգտատերերի զգալի աճի...
Աղբյուր` Panorama.am
15:58
Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատարները
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ցամաքային զորքերի հրամանատար Հիքմաթ Միրզաևը պաշտոմական այցով գտնվում է Թուրքիայում, որտեղ հանդիպել է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Australian Open. Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան պարտվելուց հետո կոտրել է ռակետը և արտասվելով լքել կորտը
«Մեծ սաղավարտի» եռակի չեմպիոն և աշխարհի առաջին ռակետ, բելառուս թենիսիստուհի Արինա Սաբալենկան չի կարողացել թաքցնել իր հուզմունքը 2025...
Աղբյուր` Panorama.am
15:23
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններին մասնակցելու համար ԳԹԿ-ն նախորդ տարվա համեմատ ստացել է 2000-ով ավելի հայտ
Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը: Քննական առաջին օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը
 Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված  հունվարի 25-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
15:08
Նարիշկինը հայտնել է ԿՀՎ ղեկավարի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն...
Աղբյուր` Panorama.am
14:51
Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Hyundai»-ին և«Opel»-ը, հայտնվել առվակում
Հունվարի 25-ին, ժամը 12:31-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Եղեգնաձոր...
Աղբյուր` Panorama.am
14:45
Գեորգի Հարությունյանը նոր ակումբ ունի
«Կրասնոդարը» հայտարարել է իր թիմի պաշտպան Գեորգի Հարությունյանի՝ հունգարական «Պուշկաշ ակադեմիա» տեղափոխության մասին։...
Աղբյուր` Panorama.am
14:30
Պետության և եկեղեցու հարաբերություններն այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. Փաշինյան
«Պետության և եկեղեցու հարաբերությունները, մի շարք նրբություններ հաշվի չառնելով, այնպիսին են, ինչպիսին պետք է լինեն. պետությունը պետք է...
Աղբյուր` Panorama.am
14:17
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների շրջանում հայտնի արտասահմանյան ուղղությունների շարքում է
Ամանորյա տոների ժամանակ ռուսների նախընտրած  արտասահմանյան ուղղությունների թվում են եղել  Բելառուսը, Թուրքիան և Թաիլանդը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Վրաստանում Հայաստանի դեսպանը հանդիպել է ԱԳ նախարարին
Վրաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլին: Դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը...
Աղբյուր` Panorama.am
14:00
Եթե Սևանը մեկ տարի չի «ծաղկել», չի նշանակում, որ առողջացել է․ գիտնական
ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը նախորդ տարվա աշխատանքներն ամփոփելու  ժամանակ լրագրողներին  հայտնեց, որ 2024թ․-ին Սևանա...
Աղբյուր` Panorama.am
13:51
Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով. Չախոյանի ահազանգը
«Քաղաքապետարանը պարտավորվել է առաջիկա 10 տարիներին գազ գնել 1 կգ-ի դիմաց 325 դրամով, այն դեպքում, երբ պայմանագրի կնքման պահին շուկայական...
Աղբյուր` Panorama.am
13:35
Ադրբեջանն անընդհատ սպառազինվում է, իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը բնակավայրերում շչակներ է տեղադրում. Ոսկան Սարգսյան
«Սահմանամերձ հողերը, 30տարի ամրացված դիրքերը հանձնել են, բնակավայրերում  շչակներ են տեղադրում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
13:25
Օդի ջերմաստիճանը կնվազի
Երևանում հունվարի 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում 25-ի ցերեկը, 26-30-ին սպասվում է առանց տեղումների...
Աղբյուր` Panorama.am
13:03
Էրազմուս+ծրագրերին Հայաստանի մասնակցությունը բնականոն շարունակվում է. ԿԳՄՍՆ
Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների մասնակցությունը Էրազմուս+ ընթացիկ և նոր մրցութային ծրագրերին շարունակվում է բնականոն հունով: Նման...
Աղբյուր` Panorama.am
12:57
Մեր ժողովրդին միշտ ասում են՝ ապրում են ստամոքսի համար, ես համաձայն չեմ. Բագրատ Սրբազան
«Մեր ժողովրդին ասում են անընդհատ, որ ապրում եք զուտ գրպանի, ստամոքսի համար, ես համաձայն չեմ այդ հայտարարություններին»,-հայտարարել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու
17:41 25/01/2025

Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}