Հայ ծանրորդները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Լեհաստանի Զամոսկ քաղաքում հոկտեմբերի 20-27-ը զուգահեռաբար կանցկացվեն Եվրոպայի մինչև 20 և մինչև 23 տարեկան ծանրորդների առաջնությունները:
ՀԱՕԿ լրատվական բաժնից հայտնում են, որ Հայաստանի հավաքականները համատեղ մարզվել են Ծաղկաձորում և Աբովյանում: 20 տարեկանների ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը թիմում ընդգրկել է գյումրեցիներ Համլետ Մնացականյանին /56կգ/, Արա Աղամյանին, Ռաֆիկ Հարությունյանին /երկուսն էլ ` 77 կգ/ Սամվել Բաբակյանին /94կգ/, գերծանրքաշային Վարազդատ Լալայանին, քասախցի Արմեն Գրիգորյանին /69կգ/, սամաղարցի Կարեն Ավագյանին /94կգ/ և էջմիածինցի գերծանրքաշային Արսեն Մարտիրոսյանին:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ մինչև 23 տարեկանների պայքարին կմասնակցեն գյումրեցիներ Ժորժ Եղիկյանը /77կգ /, Հակոբ Մկրտչյանը /94 կգ/, էջմիածինցիներ Անդրանիկ Կարապետյանը /85կգ/ և գերծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը :
Թիմերը Երևանից մրցավայր կմեկնեն հոկտեմբերի 20-ի լուսադեմին:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան