Հունաստանի արտգործնախարարը հրաժարական է ներկայացրել
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոտզիասը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
Ինչպես նշվում է, Կոտզիասը պաշտոնից հեռանալու մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին։
Նշվում է, որ հրաժարականի հնարավոր պատճառը կարող էր լինել երկրի պաշտպանության նախարար Փանոս Կամմենոսի հետ տարաձայնությունները։ Իսկ տարաձայնությունները կապված են Մակեդոնիայի նոր անվան մասին համաձայնությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Միացյալ նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի հրաժարականը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները