Մարկոս Պիզելլիի վնասվածքը լուրջ չէ
Ֆուտբոլի ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 4-րդ տուրում Հայաստան-Մակեդոնիա խաղում Մարկոս Պիզելլիի ստացած վնասվածքը նախնական ախտորոշմամբ լուրջ չէ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
«Պատռվածք կամ կոտրվածք չկա: Մեր կիսապաշտպանը հարված է ստացել ծնկին: Վնասվածքի լրջությունը կպարզվի ավելի ուշ»,- հայտնում են ՀՖՖ-ից:
Նախօրեին կայացած հանդիպմանը Հայաստանի հավաքականը մակեդոնացիներին հաղթել է 4:0 հաշվով: Առաջին գնդակի հեղինակը հենց Մարկոս Պիզելլին էր:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Մակեդոնիային
- Վանեցյան. Չենք կարող թույլ տալ, որ որոշ խմբերի խուլիգանությունը ֆեդերացիային կանգնեցնի մեծ ծախսերի առաջ
- Հայաստանի հավաքականի հայտացուցակը՝ Մակեդոնիայի դեմ խաղում
- Պետք չի թերագնահատել Գյուլբուդաղյանցին . Արթուր Վանեցյան
- Հայաստանի հավաքականը պարտվեց
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները