Երևանի օրը հոկտեմբերի երկրորդ կիրակին նշելու առաջարկությունը հավանության արժանացավ
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը փոփոխություն է առաջարկում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքում։
Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նա ասաց. «Քանի որ Էրեբունի-Երևանի օրը նշվում է կառավարության որոշմամբ՝ մեկ հոկտեմբերի մեկ 7-ին, մեկ 8-ին, մեկ 11-ին, այս անգամ էլ կարծես թե հոկտեմբերի 21-ին, ես առաջարկում եմ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքի հոդված 14.1-ը լրացնել հետևյալ հավելմամբ՝ Երևանի օրը նշվում է հոկտեմբերի 2-րդ կիրակի օրը։ Ինձ համար անհասկանալի կլինի կառավարության այն դիրքորոշումը, եթե Երևանի օրը մենք չամրագրենք օրենքով, սա պետք է լինի պետականորեն նշվող տոն»։
Հանձնաժողովն այս օրինագծին դրական եզրակացություն տվեց և այն կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյայում։