
Կարելի է համարել հեռացող դեսպանի մեսիջ. վարչապետի պաշտոնակատար
«Հեռացող դեսպանի հայտարարությունը կարելի է համարել հեռացող մեսիջ»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանը։
Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ հայկական կողմը շատ հստակ արտահայտել է իր դիրքորոշումը և որևէ փոփոխություն չկա։
Հիշեցնենք, որ նախօրեին evnreport կայքի հետ հարցազրույցում Միլսը խոսել էր արցախյան խնդրի կարգավորման մասին և նշել «ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ»։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չունենք գրավված տարածքներ հասկացություն. Դավիթ Բաբայան
- Ռիչարդ Միլս․ ԼՂ հարցի ցանկացած կարգավորում պահանջում է «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ