Սաակաշվիլին պատասխանել է Պատարկացիշվիլիի սպանությանը հաղորդակից լինելու մեղադրանքներին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պատասխանել է իր հասցին հնչող այն մեղադրանքներին, որ ինքն է նախապատրաստել գործարար Բադրի Պատարկացիշվիլիի սպանությունը։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, նա իր մեկնաբանությունը թողել է ֆեյսբուքում։
«Իմ դեմ նոր աբսուրդային մեղադրանքները կապված են միայն այն բանի հետ, որ Վրաստանում մենք շատ մոտ ենք հոկտեմբերի 28-ին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակին։ Մեր թեկնածուն՝ Գրիգոլ Վաշաձեն, սոցհարցումներում առաջատար է և «Վրացական երազանքի» կրեմլյան շնիկները դրանից հուսահատության մեջ են»,- գրել է նա։
Նշենք, որ համաձայն Վրաստանի դատախազության տեղեկատվության՝ գործարարի սպանությունը տեղի է ունեցել Սաակաշվիլիի գիտությամբ։ Այն ժամանակ վերջինս Վրաստանի նախագահն է եղել և Պատարկացիշվիլիին համարել է իր քաղաքական մրցակիցն ու երկրի ղեկավարության թշնամին։