Վենեսուելան միջազգային գործարքներում հրաժարվում է դոլարից՝ ի նպաստ եվրոյի
Վենեսուելան հրաժարվում է ամերիկյան դոլարից ու ապագայում այն միջազգային գործարքները կատարելու է եվրոյով։ Այս մասին նախօրեին հայտարարել է էկոնոմիկայի փոխնախագահ Թարեք Էլ Այսամին։
Վերջերս Վաշինգտոնի կողմից Կարակասի նկատմամբ սահմանված պատժամիջոցները «արգելափակում են ԱՄՆ դոլարով աևտուր իրականացնելու հնարավորությունը Վենեսուելայի փոխանակման շուկայում», ասել է Էլ Այսամին, ավելացնելով, որ ամերիկյան պատժամիջոցներն անօրինական են ու դեմ միջազգային իրավունքին։
Ամերիկյան ֆինանսական բլոկադան Վենեսուելայի նկատմամբ ազդում է երկրի հանրային ու մասնավոր հատվածի վրա, ներառյալ գյուղատնտեսություն, դեղագործական։
Փոխնախագահը նշել է, որ կառավարությունը պատրաստվում է վաճառել 2մլրդ եվրո նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, որպեսզի թույլ տա հանրությանը գնել եվրոպական արժույթը՝ իրական, այլ ոչ թե սպեկուլյատիվ դրույքաչափերով։